Սննդաբանն անվանել է մարսողության համար օգտակար միրգը

Սննդաբանն անվանել է մարսողության համար օգտակար միրգը

Սննդաբան Սվետլանա Ֆուսը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել թուզ՝ ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքը վերականգնելու համար։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։

Նրա խոսքով՝ թուզը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որը նպաստում է մարսողական համակարգի բնականոն աշխատանքին, ինչպես նաև հանդես է գալիս որպես պրեբիոտիկ՝ աղիքներում ապրող բակտերիաների սնունդ։

«Այդ իսկ պատճառով թուզը պետք է օգտագործեն փորկապության հակում ունեցողները, սակայն դրա չափից ավելի մեծ քանակությունը կարող է առաջացնել փորլուծություն և գազեր»,- զգուշացրեց մասնագետը։

Ֆուսը հավելել է, որ թուզը վիտամինների և հանքանյութերի լավ աղբյուր է, այդ թվում՝ կալցիումի, մագնեզիումի և B խմբի վիտամինների։