Ռուսաստանի դեսպանը այցելել է Գորիս և Ջերմուկ
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել Ջերմուկ և Գորիս քաղաքներ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը։
«Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և սեպտեմբերի 13-14-ը գնդակոծության հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին»,– ասված է հաղորդագրությունում:
Սերգեյ Կոպիրկինը Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր է այցելել Վյաչեսլավ Կոսովի և Տիգրան Փարվանյանի հետ
Կոպիրկինն այցելել է նաև Գորիս քաղաքում ռուսական 102-րդ ռազմակայանի առանձին գումարտակային խմբի և Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրեր:
Կոպիրկինը Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր է այցելել դեսպանությանն առընթեր ռազմական և ռազմաօդային կցորդ Վյաչեսլավ Կոսովի և Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի հետ։
Կարծիքներ