Ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան

Ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան

Քիչ առաջ հրավիրված էի Քննչական կոմիտեի կենտրոն բաժին, քննիչը ծանոթացրեց, որ ինձ առաջադրվում է նոր մեղադրանք՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով ( քր. օր. 489 հոդված): Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայտարարվեց նախաքննության ավարտ, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք, գործը կուղարկվի դատարան:

Մեղադրանքի զավեշտն այն է, որ ըստ գլխավոր դատախազության, ես ցանկացել եմ պլաստմասե շշով հարվածել վկային և նրա հասցեին հնչեցրել եմ ծայրահեղ ծանր վիրավորանք պարունակող հայոյանք: Վկան ինչպես միշտ ոստիկն է, Էրեբունու բաժնի պետի տեղակալ:

Հիմա ինչպես ասում է Ալեքսանդր Կոչուբաևը, внимание вопрос, ո՞վ և ինչպե՞ս գնահատեց իմ ցանկությունը, կամ եթե ցանկանում էի խփել, ինչի՞ չեմ խփել, ո՞վ կամ ի՞նչն է խոչընդոտել իրականացնեմ ցանկությունս, սրանք հարցեր են, որ կպարզվեն դատարանում...

Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել»: