Ինչպես է ձվի օգտագործումն ազդում խոլեստերինի վրա 

Ինչպես է ձվի օգտագործումն ազդում խոլեստերինի վրա 

Սրտաբանների ամերիկյան քոլեջի գիտնականները պարզել են, որ ձուն չի բարձրացնում մարդու մոտ խոլեստերինի մակարդակը, դրա համար էլ հատկապես սիրտ-անոթային ռիսկ ունեցող մարդիկ կարիք չունեն այն սննդակարգից հանելու։

Գիտափորձերը ցույց են տվել, որ սիրտ-անոթային հիվանդություններ կամ նման հիվանդության ռիսկային գոտում գտնվող մարդկանց մոտ, ովքեր շաբաթական 12 ձու են կերել, խոլեստերինի մակարդակի բարձրացում չի արձանագրվել։ Մասնագետները նշել են, որ ձուն սպիտակուցի ոչ թանկարժեք աղբյուր է, միաժամանակ նաեւ ընդգծելով, որ սննդակարգում ձվի ներառման կամ քանակության փոփոխությունը հատկապես ճարպակալում, դիաբետ եւ բարձր խոլեստերին ունեցող անձինք, ճիշտ կլինի, որ համաձայնեցնեն իրենց բժշկի հետ։