Շուշին մեր հաղթանակի և խաղաղության խորհրդանիշն է․ Ալիև

Շուշին մեր հաղթանակի և խաղաղության խորհրդանիշն է․ Ալիև

Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ մեր անձնական բարեկամությունը հայտնի է ոչ միայն տարածաշրջանային հանրությանը, այլեւ ողջ աշխարհին։ Սա իսկապես կարևոր գործոն է տարածաշրջանային զարգացման և տարածաշրջանային կայունության համար։

Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված հայկական Շուշիում մեկնարկած գլոբալ մեդիաֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

Նրա խոսքով, Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների հարաբերությունները հիմնված են երկարամյա բարեկամության և եղբայրական կապերի վրա։

Ալիևը նաև նշել է, որ Շուշին պաշտոնապես Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է․

«Միևնույն ժամանակ, Շուշին մեր հաղթանակի, ինչպես նաև մեր խաղաղության խորհրդանիշն է, քանի որ Շուշի քաղաքի ազատագրումից հետո ավարտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը»։