«Մշակութային Հրապարակ»-ն արժանացել է «Գրքի ընկեր» մրցանակի

«Մշակութային Հրապարակ»-ն արժանացել է «Գրքի ընկեր» մրցանակի

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, «ԴԱՐԱՆ» գրախանութում կայացավ «Գրքի ընկեր» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ու հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը մրցանակներ հանձնեցին Հայաստանում գրքի լայն տարածման և հանրահռչակման գործում դերակատարում ունեցած լրատվամիջոցներին, լրագրողներին և անհատներին: 

Մրցանակ ստացավ նաեւ Հրապարակ օրաթերթի մշակութային հավելվածը՝ «Մշակութային Հրապարակ» ամսաթերթը՝ գրականության ամենամսյա բացահայտումների համար։