Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը Երեւանում հանդես կգա համերգով

Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը Երեւանում հանդես կգա համերգով

Գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Նիկոլայ Մադոյանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգային երեկոն տեղի կունենա այսօր՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Կհնչեն Պագանինիի եւ Վիվալդիի ստեղծագործություններից: Համերգային երեկոյին կներկայացվի Վիվալդիի անմահ «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը:

Նիկոլայ Մադոյանը ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Մասնավորապես, ելույթ է ունեցել Տիվոլի եւ Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում եւ այլուր: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: