Պիզելին աջակցելու է Արաս Օզբիլիսին

Պիզելին աջակցելու է Արաս Օզբիլիսին

«Ես առաջինը քեզ ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ դու արել ես հայկական ֆուտբոլի համար։ Ես  ուզում եմ քեզ մեծ շնորհակալություն հայտնել այն էմոցիաների համար, որ դու տվել ես ֆուտբոլով»։ Այս մասին հրապարակած տեսանյութում հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, բրազիլացի Մարկոս Պիզելին՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի մեկ այլ նախկին խաղացող Արաս Օզբիլիզին, որը վերջերս մամուլի ասուլիսով հանդես եկավ, տեղեկացրեց, որ ավարտում է կարիերան, հայտարարեց նաև, որ առաջադրվելու է ՀՖՖ գալիք ընտրություններում որպես նախագահի թեկնածու։

«Ես քեզ հավատում եմ ու աջակցում եմ քեզ։ Դուխով առաջ, դավայ Արաս»,- ասել է Պիզելին։

Հիշեցնենք, ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրված մյուս թեկնածուն ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։