«Ինձ մոտ աուտիզմի նշաններ հայտնվեցին». Քանյե Ուեսթը անկեղծ նամակ է գրել Իլոն Մասկին

«Ինձ մոտ աուտիզմի նշաններ հայտնվեցին». Քանյե Ուեսթը անկեղծ նամակ է գրել Իլոն Մասկին

Քանյե Ուեսթը կարծես հոգնել է լռությունից և գտել է հանրության հետ կապվելու միջոց՝ ողջ ճշմարտությունն ասելու համար։ Ռեփերը Իլոն Մասկի հետ իր նամակագրության սքրինշոթն է ուղարկել ընկերոջը՝ Իեն Քոնորին և խնդրել, որ այն տեղադրի սոցիալական ցանցերում, ինչն էլ արել է ինֆլյուենսերը։

«Ես երկբևեռ խանգարում չունեմ: Ես աուտիզմի նշաններ ունեմ դժբախտ պատահարից հետո (խոսքը Լոս Անջելեսում 2002 թվականին տեղի ունեցած դեպքի մասին է, երբ Յեն քնել է մեքենայում և բախվել հանդիպակաց մեքենային: Դեպքից հետո արտիստի ծնոտը երեք տեղից վնասվել է, նա նույնիսկ երգեր է գրել այդ մասին)»,- գրել է աստղը։ Իր ուղերձում նա անդրադարձել է նաև Քիմ Քարդաշյանի հետ հարաբերությունների թեմային, ով, իր խոսքերով, «իրեն զավակներից հեռու է պահում»։

Հիշեցնենք, որ Յեն երկար ժամանակ ամուսնացած էր Քիմ Քարդաշյանի հետ։ 2022 թվականի աշնանը նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին։ Ըստ TMZ-ի՝ հեռուստաաստղը ամսական ալիմենտ է ստանում 200 հազար դոլարի չափով: Նշենք, որ նախկին ամուսինները մեծացնում են չորս երեխա՝ Նորթ, Սեյնթ, Չիկագո և Փսալմ: