Ծեծկռտուք խորհրդարանում, պատգամավորներից մեկը միջադեպից հետո հոսպիտալացվել է

Ծեծկռտուք խորհրդարանում, պատգամավորներից մեկը միջադեպից հետո հոսպիտալացվել է

Ուկրաինայի պառլամենտում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել, որից հետո իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անդրեյ Բոգդանեցը տեղափոխվել է հիվանդանոց։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել գյուղատնտեսական քաղաքականության քննարկման ժամանակ։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Պատգամավորի մոտ կասկածվում է գլխուղեղի ցնցում։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել Բոգդանեցի եւ «Ազատություն» խմբակցության պատգամավոր Էդուարդ Լեոնովի եւ Իգոր Միրոշնիչենկոյի միջեւ։ Վերջիններս փորձել են հասնել այն բանին, որ հողային շուկայի մասին օրենքը հանվի քննարկումից։