Գիտնականները մարդկային սաղմի նյարդային համակարգի կենդանի մոդել են ստեղծել
Վեյցմանի գիտական ինստիտուտի իսրայելցի գիտնականները առաջին անգամ լաբորատոր պայմաններում կարողացել են ստեղծել մարդկային էմբրիոնի կենտրոնական նյարդային համակարգի եռաչափ մոդել։ Այս մասին հայտնում է Nature հանդեսը։ Գիտնականները կարողացել են վերստեղծել այն օրգանոիդները, որոնք 11 շաբաթական մարդկային էմբրիոնի մոտ ներկայացնում են գլխուղեղն ու ողնուղեղը։
Դրանց աճեցման գործընթացը տեւել է 40 օր։ Նոր մոդելը ստեղծվել է մարդու պլյուրիպոտենտ ցողունային բջիջների կիրատմամբ։ Սրանք այն բջիջներն են, որոնք կարող են վերափոխվել օրգանիզմի ցանկացած հյուսվածքի։ Այս աշխատանքի մեջ ներգրավված գիտնականները նշում են, որ դեռ ոչ մեկին չի հաջողվել հասնել նման արդյունքի եւ հույս են հայտնել, որ մոդելը հնարավոր կլինի կիրառել գլխուղեղի մի շարք հիվանդություններն ավելի լավ հասկանալու համար, ինչպիսին է օրինակ միկրոցեֆալիան, որոնք առաջանում են զարգացման վաղ փուլերում։
Կարծիքներ