Հայազգի բռնցքամարտիկը Թաիլանդում վարկանիշային մենամարտի է մասնակցում
Այսօր՝ փետրվարի 29-ին, հայազգի բռնցքամարտիկ Միքայել Հարությունյանը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կունենա վարկանիշային մենամարտ։ Ինչպես հայտնում է «alphanews»-ը, վոլգոգրադցի Միխայելը կմենամարտի Թալիանդի ներկայացուցիչ Վիր Չուենպխակի հետ։
Եթե Հարությունյանը հաղթի այս մենամարտում, ապա կմեծացնի Նախարան Հանգյուի հետ ռեւանշ մենամարտ անցկացնելու իր հնարավորությունները։ Անցյալ տարի Հարությունյանը պարտվել էր Ասիայի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը։
Հիշեցնենք, որ Միքայել Հարությունյանը 29 տարեկան է։ Նա ծնվել է Հայաստանում։ Մանկությունն անցկացրել Պյատիգորսկում, իսկ 18 տարեկանից ապրում է Վոլգոգրադում։ Բռնցքամարտով զբաղվում է ավելի քան 13 տարի։
Կարծիքներ