«ԿՎՆ-երեխաներ» հեռուստանախագիծը Հայաստանի մանկական հավաքական է հավաքագրում

Անցկացվում է Ուրախների եւ հնարամիտների ակումբի Հայաստանի մանկական հավաքականի հավաքագրում՝ «ԿՎՆ-Երեխաներ» հեռուստանախագծի համար, հայտնում է Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի բաժանմունքը։ Մասնակիցները 6-12 տարեկան են լինելու։
Նշվում է, որ ստեղծվելու է իսկական պրոֆեսիոնալ թիմ։ Երեխաները կսովորեն հանդես գալ բեմին, երգել, պարել, կատակներ ու իմպրովիզացիա անել։ Երեխաների համար խաղերը կլինեն ամեն ամիս։ Սեպտեմբերին արդեն նոր ձեւավորված թիմը կմասնակցի Անապայում կայանալիք ԿՎՆ-ի միջազգային մանկական հավաքներին։
Կարծիքներ