WhatsApp-ում վիրուս է հայտնաբերվել

WhatsApp-ում վիրուս է հայտնաբերվել

WhatsApp-ում հայտնաբերվել է վնասակար վիրուսը, որը ավտոմատ կերպով տարածվում է մեսենջերի հաղորդագրությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է ESET-ի մասնագետ Լուկաե Ստեֆանկոն։ Մասնագետը նշում է, որ վիրուսը հայտնաբերվել է եւ գործում է սմարթֆոնների համար նախատեսված տարբերակում, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով։

Վիրուսային հաղորդագրության բովանդակությունը շատ գայթակղիչ է, մասնակցել ինչ որ խաղարկության, սմարթֆոն շահելու համար։ Հավելվածն էլ Huawei Mobile-ից է։ Հղումը օգտատերերին վերահասցեավորում է մի հավելվածի, որը չափազանց նման է Google Play-ին։

Ընդ որում, վիրուսը տարածողների համար կարեւոր է, որպեսզի օգտատերերին համոզեն այդ հավելվածը ներբեռնել սմարթֆոնում։ Եթե արդեն օգտատերը ընկել է «թակարդը», ապա արագ պատասխանների միջոցով վիրուսը տարածվում է մյուս օգտատերերին ինքնաբերաբար։