Երբ առնետները կարդալ գիտեին

Երբ առնետները կարդալ գիտեին

Դեկտեմբերի 25-ին, ժամը 19։00-ին, LOFT-ում տեղի կունենա ժամանակակից հեղինակ Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքի շնորհանդեսը։

«Ինչպես ասում էին իմ սերնդի անհայտ հանճարները, որոնք հազար անգամ մեռան ու փտեցին, որոնք տեսան այս փրչոտ իրականությունը եւ փորձեցին մնալ այն, ինչ կային, եւ որոնք պատռվեցին ու պարտվեցին, ինչպես իրենցից առաջ բոլոր սերունդները, եւ որոնք համակերպվեցին եւ եկան մի ճշմարտության, որը սարսափելի է, եւ որի մեջ ես անսահման նողկանք եմ տեսնում, սուրբ նողկանք՝ իրենց ու իրենց շրջապատի հանդեպ. «ԾԱԿ ԼԻՆԻ, ՏԱՔ ԼԻՆԻ»»: 

Նոր գրքի ստեղծման ու խորհրդի մասին երեկոյի ընթացքում հեղինակն անձամբ կպատմի։ Իսկ շնորհանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել գիրքը հեղինակի ստորագրությամբ։