Անդրանիկ Քոչարյանը ուլտիմատում է տալիս Յուրի Խաչատուրովին

Անդրանիկ Քոչարյանը ուլտիմատում է տալիս Յուրի Խաչատուրովին

Այսօր տեսակապի միջոցով ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նիստի ավարտից հետո  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցին, թե ինչ պատասխաններ են ստացել Նալբանդյանից, հանկարծ տվեց ՀՀ Զու նախկին պետ Յուրի Խաչատուրովի անունը և ուլիտմատիվ տոնով  հայտարարեց, որ նա ևս 2 օր ժամանակ ունի ներկայանալու։ «Հատկապես պարոն Նալբանդյանին 2 ժամից ավելի լսելուց հետո»։ Անդրանիկ Քոչարյանը նորից շեշտեց՝ կան բաներ, որոնք Յուրի Խաչատուրովը պետք է պարզաբանի։ Եթե Խաչատուրովը չներկայանա, ապա Քոչարյանի խոսքով՝ իրենց ներկայացվելիք զեկույցում կլինեն եզրահանգումներ, որոնցով այլ մարմիններ կզբաղվեն։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ միակ պաշտոնյան, ով մերժել է հրավերը, նախկինում բարձագույն զինվորական պաշտոն զբաղեցնող Խաչատուրովն է։ «Մնում էր Թրամփին հրավիրեինք, նա էլ չէր մերժի, իսկ ինչո՞ւ է մերժում Խաչատուրովը»։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, ՀՀ արտաքին գերատեսչական մարմնի նախկին ղեկավարին տրվել է 47 հարց․ նախապես կազմվածներից 2-ը փոխվել են,  բայց մի քանիսն ավելացվել  են հենց Նալբանդյանի կողմից։