Ինչու՞ ՀՀ իշխանությունները Հայաստանից հումանիտար շարասյուն չեն ուղարկում Արցախ
Հայրենակիցնե՛ր ձեզ մոտ հարց չի առաջանում, թե օրինակ ինչու՞ ՀՀ իշխանությունները Հայաստանից հումանիտար շարասյուն չեն ուղարկում Արցախ։ Ինչու՞ Ալիևը ուզում է «հումանիտար օգնություն» ուղարկել, իսկ Նիկոլը չի անում դա և լռում է։
ՀՀ-ն հումանիտար օգնություն ուղարկելու բոլոր իրավունքներն ունի և նույնիսկ պարտավոր է դա անել՝ իր քաղաքացիներն են հայտնվել վտանգի տակ, իր ազգակիցներն են սովի մատնվում, ՀՀ անձնագիր ունեցող անձինք են ենթարկվում տեռորի և հայտնվել են հումանիտար աղետի մեջ, ու ընդհանրապես որպես միջազգային հանրության անդամ Հայաստանն իրավունք ունի և նույնիսկ պարտավոր է, ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի կանխի մարդասիրական աղետը աշխարհի ցանկացած վայրում։ Յուրաքանչյուր երկրի կառավարություն նման իրավիճակում պարտավոր է դա անել։ Ուրիշներից ենք պահանջում, բայց երբ այսպես ասած «մերոնք» ոչինչ չեն անում, մենք լռում ենք։
Հայրենակիցներ պահանջե՛ք, որպեսզի ՀՀ կառավարությունը մի հատ հումանիտար շարասյուն կազմի՝ անհրաժեշտ ամեն ինչով, և ուղարկի դեպի «Լաչինի միջանցք», էն ՄԱԿ-ից բանից էլ մի հոգու դնեն դեմն ուղարկեն։ Ինչպես, որ իրենցից գոհ-գոհ Թուրքիա ուղարկեցին։ Թող էլի ապօրինի անցակետում թուրքերը չթողնեն ու դրանով իսկ «Աղդամի» թեման փակվի։ Թե՞ չեն ուզում Ալիևի գործին խփեն։ Ես մտածում եմ, որ Նիկոլի կառավարությունը նույնիսկ օգնում է, որպեսզի Ալիևի «Աղդամ» օպերացիան իրականանա՝ հետագայում դեպի Նախիջևան ճամփա հարթելու համար։
Ինչու՞ չի արվում վերը նշվածը։ Ինձ համար թերևս պարզ է։ Նման կերպ կվարվեր ՀՀ կառավարությունը, եթե այդ կառավարությունում հայեր լինեին, ոչ թե թուրքեր ու թուրքի գործակալներ։
Հ.Գ. Դեսպանատների դեմը հավաքվածները թող գնան Նիկոլի նստավայրն ու պահանջեն որպեսզի ՀՀ կառավարությունը հումանիտար շարասյուն ուղարկի Արցախ։ Նստացույց անողներն էլ կարող են ՀՀ կառավարությունից պահանջել հստակ քայլեր անել այս ուղղությամբ։
Նկարում Թուրքիա ուղարկված հումանիտար օգնությունն է։
Կարծիքներ