Ես չեմ հավատում, որ իրականում Լիդիանին կհաջողվի Ամուլսարի այսպես կոչված ծրագիրը վաճառել

Ես չեմ հավատում, որ իրականում Լիդիանին կհաջողվի Ամուլսարի այսպես կոչված ծրագիրը վաճառել

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես չեմ հավատում, որ իրականում Լիդիանին կհաջողվի ԱՄՈՒԼՍԱՐԻ այսպես կոչված ծրագիրը վաճառել։
Դրա համար կնշեմ գոնե երկու ծանրակշիռ պատճառ։
Նախ՝ ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ հանք շահագործելու նպատակով այն գնող ցանկացած մեկը , առանց մեծ դժվարության կիմանա, (եթե չգիտի) որ ԱՄՈՒԼՍԱՐԻ թիկունքին հանձինս ջերմուկցիների կանգնած է ողջ խելամիտ հայությունը և երբեք այն չի զիջելու ։
Հաջորդը, այդ գնորդը չի կարող ունենալ երաշխիքներ, որ 《ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ՌԻՍԿԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԹԱՔՑՆԵԼՈՒ》 կասկածանքով հարուցված քրեական գործի քննության արդյունքում ընդհանրապես լիցենզիան կշարունակի գործել ։
Ախր պարզ է, որ գնորդը պատահական մարդ չի լինելու ։
Իսկ այդպիսի մարդիկ պետք է որ արկածախնդրության չգնան և չզոհեն իրենց գումարները։
Վերջիվերջո սա հո կիսամաշ անվադողի առք ու վաճառք չի։
Բայց կա ևս մի տարբերակ, որին չեմ ուզում հավատալ։
Դե, եթե կառավարությունը այդ գնորդին տա երաշխիքներ, որ ճանապարհները կբացի իսկ քրեական գործի ավարտն էլ գնորդի սրտով կլինի
Հա, բայց Սերժենք էլ լիդիանի մեջքին էին կանգնել ու բոլոր հարցերով կանաչ լույս էին վառում, վերջը ի՞նչ եղավ 

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ»