Ռուսաստանը սկսում է նախազգուշացնել առեւտրային սահմանափակումների մասին

Ռուսաստանը սկսում է նախազգուշացնել առեւտրային սահմանափակումների մասին

Ռուսական իշխանությունները կարող են սկսել իրազեկել ԵԱՏՄ անդամ երկրներին այն սահմանափակումների մասին, որոնք մտցնելու են փոխադարձ առեւտրի ոլորտում, հայտնում է «Իզվեստիա» պարբերականը, վկայակոչելով ՌԴ կառավարության որոշման նախագծին, որը նախապատրաստվել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության կողմից։ Հրապարակման մեջ նշվում է, որ նախարարությունը նախատեսվելիք սահմանափակումների մասին մտադիր է տվյալներ ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հենց որ դրանք սահմանվեն։ Դրանից հետո, ԵԱՏՄ անդամներին կառաջարկվի անցկացնել խորհրդակցություններ, որոնց արդյունքները կներառվեն նորմատիվ ակտի մեջ։

Նշվում է, որ այն դեպքերում, երբ առաջանում է անհրաժեշտություն պաշտպանելու մարդկանց կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրի պահպանության հարց կարող է լինել կամ` պաշտպանության, կամ` ազգային անվտանգության, ապա կարող են փոխադարձ առեւտրի սահմանափակումներ կիրառվել։ Սակայն նաեւ ընդգծվում է, որ նման սահմանափակումները չեն կարող լինել չարդարացված, խտրական վերաբերմունքով պայմանավորված կամ էլ հանդիսանալ քողարկված սանկցիաներ։