Դատավորը դատավորի դեմ հաղորդում է տվել․ ԲԴԽ-ն նիստերը հետաձգել է

Դատավորը դատավորի դեմ հաղորդում է տվել․ ԲԴԽ-ն նիստերը հետաձգել է

Երեկ բարձրագույն դատական խորհուրդում քննարկվել է երկու դատավորի՝ Արման Կուրեխյանին եւ Գայանե Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։

Հետաքրքիր է Կուրեխյանի դեմ հարուցված վարույթը․ նրա դեմ վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղղված հաղորդումը, որը վերահասցեագրվել է հանձնաժողովին։ Այնուհետեւ հարուցվել է կարգապահական վարույթ։

Իսկ Գայանե Խաչատրյանի դեպքում հիմք է հանդիսացել Արմեն Հակոբյան անունով անձի կողմից հանձնաժողովին ներկայացրած հաղորդումը։

Մենք տեղեկացանք, որ այս վարույթներով երեկվա նիստը հետաձգվել է, այն նշանակվել է մեկ այլ ուրիշ օր։

Նշենք նաեւ, որ Գայանե Խաչատրյանի վերաբերյալ վարույթը քննվում է դռնփակ կարգով։