Ջասթին Բիբերը պատմել է իր ծանր հիվանդության մասին

Ջասթին Բիբերը պատմել է իր ծանր հիվանդության մասին

Բիբերը պարզաբանել է, որ ծանր հիվանդության պատճառով վերջերս դադարեցրել է իր շրջագայությունը աշխարհով մեկ։ «Ամեն ինչ արեցի, որ ապաքինվեմ, բայց հիվանդությունս առաջադիմում է»,- խոստովանել է կատարողը։ Նա հայտարարել է, որ իր դեմքի կեսը կաթվածահար է եղել՝ Բիբերը չի կարողացել բացել աջ աչքն ու ժպտալ։

«Սա բավականին լուրջ է, ինչպես տեսնում եք: Կցանկանայի, որ դա չլիներ: Ակնհայտ է, որ մարմինս ինձ ասում է, որ ես պետք է դադար վերցնեմ»,- պարզաբանել է երգիչը:

Բժիշկները նշում են, որ լսողության կորուստը և դեմքի կաթվածը, որոնք կապված են Ռեմսի Հանթի համախտանիշի հետ, ժամանակավոր են, բայց կարող են դառնալ մշտական: