Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային անվանել է «ջիհադականների տուրիստական գործակալ»

Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային անվանել է «ջիհադականների տուրիստական գործակալ»

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դանդիասը հայտարարել է, որ Թուրքիան հանդիսանում է ռեգիոնալ անդորրի խաթարողը, որին պետք է հակազդել։ Թուրքիայի վարքագիծը եղել է հիմնական հարցերից մեկը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Կիպրոսի, Հունաստանի եւ Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում։ Դենդիասը շեշտել է, որ Անկարան գործում է միջազգային իրավունքի նորմերի ոտնահարումով եւ դարձել է ռեգիոնի անդորրի խաթարողը։ Նա նաեւ ասել է, որ Թուրքիան միգրանտներին օգտագործում է որպես գործիք իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ Միաժամանակ նաեւ՝ Անկարան ստեղծում է խնդիրներ՝ տեղափոխելով ջիհադականներին Լիբիայից Կովկաս եւ դարձել է տուրիստական գործակալ ջիհադականների համար։ Դենդիասը նաեւ ներկայացրել այն բոլոր խնդիրները, որոնցում այս կամ այն կերպ ներքաշված է Անկարան։ Խոսվել է նաեւ հակաթուրքական դաշինքի գործողուրթյունների մասին, մասնավորապես, որ Աթենքում հաջորդ տարի կնախապատրաստվի դաշինքի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։