ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի դերի վերաբերյալ մտահոգություն է հայտնել

ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի դերի վերաբերյալ մտահոգություն է հայտնել

Միացյալ Նահանգները ճափազանց անհանգստացած է այն դերակատարմամբ, որ Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին։

Ռուսական «ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է  ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն, ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողովներ) անդամներին ճեպազրույցի ժամանակ։

«Մենք շատ հարցեր ունենք այնտեղ Թուրքիայի դերի վերաբերյալ: Մենք ծայրաստիճան մտահոգված ենք և այդ մտահոգությունը հայտնեցինք Թուրքիայի դերի, օտարերկրյա մարտիկների տեղափոխման քննարկումների, զենքի առաքման վերաբերյալ: Այս խնդիրները մտահոգություն են առաջացնում և մնում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ մեր երկխոսության մաս», - նշել է ամերիկացի դիվանագետը։