Փնտրում են Մեսսիին․ նոր սկանդալ․ ի՞նչ է կատարվել

Փնտրում են Մեսսիին․ նոր սկանդալ․ ի՞նչ է կատարվել

Նոյեմբերի 26-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրի շրջանակում մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Արգենտինայի հավաքականը մրցելով Մեքսիկայի ընտրանու դեմ կարողացավ առաջին հաղթանակը գրանցել ընթացիկ առաջնությունում ու պահպանել շանսերը խմբային փուլի արգելքը հաղթահարելու հարցում։ Թեպետ հանդիպման ընթացքում երկրու գոլ խփվեց, սակայն փաստ է, որ հանդիպման ելքը վճռվեց հենց Լեո Մեսսիի խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ։ Մեսսին, հիշեցնենք, հեռահար հարվածով աչքի ընկավ հանդիպման 64-րդ րոպեին Անխել դի Մարիայի փոխանցումից հետո։ Եվ ահա Մեսսի անվան շուրջ հերթական սկանդալն է հասունանում։

Բանն այն է, որ հանդիպման ավարտից հետո Մեսսին ու Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը փոխանակվել են մարզաշապիկներով։ Հետո համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում էր, որ Արգենտինայի հավաքականի գործող լեգենդը գետնին է գցել Մեքսիկայի հավաքականի շապիկը, անգամ հրում է ոտքով։ Աշխարահռչակ բռնցքամարտիկ, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը քիչ առաջ գրառում է կատարել Մեսսիի քայլի հետ կապված, որում մասնավորապես ասվում է․ «Մեսսին պիտի աղոթի, որ ես նրան չգտեմ»։ Նշենք, որ ողջ մարզաշխարհը այժմ սպասում է Մեսսիի արձագանքին տեղի ունեցողի հետ կապված, սակայն առայժմ արգենտինացին լուռ է։