Նյու-Յորքում արգելվել է անչափահասների ամուսնությունը

Նյու-Յորքում արգելվել է անչափահասների ամուսնությունը

Նյու-Յորքում արգելվել է անչափահասների ամուսնությունը։ Ամուսնության համար թույլատրելի տարիքը բարձրացվել է տասնութի։ Այս մասին օրենքը ստորագրել է այսօր նահանգապետ ԷնդրյուԿուոմոն։ Նշենք, որ մինչ այս, թույլատրվում էր տասնյոթ տարեկանում ամուսնությունը՝ ծնողների եւ դատարանի թույլտվությամբ, սակայն նոր օրենքով այս բացառությունը հանվել է։ The Hill-ը հաղորդում է, որ ներկայիս վարչակազմը պայքարել է անչափահասների ամուսնությունների դեմ։ Նահանգապետ Կուոմոն ասել է, որ հպարտ է, որ այս քայլով ավելի պաշտպանված է դարձնելու երեխաներին հնարավոր շահագործումից։ Նահանգապետ Կուոմոն նաեւ շնորհակալություն է հայտնել նահանգի օրենսդիրներին օրենսդրական այս փոփոխությունը կատարելու համար։