Բայդենն Օվալաձև կաբինետից վերացրել է Թրամփի սիրած կարմիր կոճակը

Բայդենն Օվալաձև կաբինետից վերացրել է Թրամփի սիրած կարմիր կոճակը

ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը տեղափոխվելով Սպիտակ տուն Օվալաձև կաբինետը վերասարքավորել է իր հանգույն․սեղանի տակ  Բիլլ Քլինթոնի նախագահության ժամանակների մուգ կապույտ գորգ է գցել տվել, սեղանին տեղադրել է ընտանեկան լուսանկարներ, ինչպես նաև իրավապաշտպան Սեսար Չավեսի ու ԱՄՆ 33-րդ նախագահի Գարրի Թրումենի արձանիկները։ Այս մասին հաղորդում է «Մեդուզան»։

Սակայն ամենագլխավորը՝ Բայդենը սեղանից վերացրել է հատուկ իր իրավանախորդ Թրամփի համար տեղադրված կարմիր կոճակը։Այն ատոմային հրթիռների արձակման կամ Թվիթերում արագ ինչ-որ բան գրելու համար չէ, նախկինում, երբ Թրամփն այն սեղմում էր, Օվալաձև կաբինետ էր մտնում Սպիտակ տան աշխատակցին՝ իր հետ բերելով ԱՄՆ նախկին նախագահի սիրած խմիչքը՝ դիետիկ Կոկա կոլա։ Այն մասին, որ կոճակն այլևս չկա, հայտնի է դարձել Թոմ Նյութոն Դաննի շնորհիվ, որը  նկատել է, որ կոճակը հիմա չկա։ Նա նաև հիշել էր, որ երբ 2019-ին Թրամփից հարցարույց էր վերցնում․ Թրամփը սեղմել էր այդ կոճակը և  ներս էր մտել կոլաներով աշխատակիցը։

Որքա՞ն հաճախ էր Թրամփը այն օգտագործում։ Մշտապես։ 2018-ին «Նյու Յորք Թայմսը» գրել է, որ Թրամփը օրական 12 բաժակ դիետիկ կոլա է խմում։