Կստացվի, որ բանակի կրճատման հաշվին գումարներ «կխնայվեն» և կուղղվեն, օրինակ, թոշակների բարձրացմանը․ Աբրահամյան

Կստացվի, որ բանակի կրճատման հաշվին գումարներ «կխնայվեն» և կուղղվեն, օրինակ, թոշակների բարձրացմանը․ Աբրահամյան

 

Նիկոլ Փաշինյանը երեկ դեռ նախընտրական քարոզարշավը չմեկնարկած, դարձյալ քարոզարշավի էր մեկնել մարզեր։ Ու դարձյալ երկրի ու ժողովրդի, բանակի համար վտանգավոր, խնդրահարույց և մտահոգիչ հայտարարություններ է արել։ 

Օրինակ՝ Վայոց Ձորում քաղաքացինեի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է․ «Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»։

Սա անմիջապես գնահատվեց, որպես բանակը այս իշխանությունների կողմից քանդելու հերթական փորձ և որոշում։

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց․ «Տարօրինակ է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը ժամկետային ծառայության ժամկետների կրճատման մասին խոսում է այն փուլում, երբ զորակոչը՝ դեպի Արցախ, այլևս դադարել է, և տպավորությունէ  ստեղծվում, որ Հայաստանն ու Արցախը անվտանգության հետ կապված խնդիրներ այլևս չունեն։ Անթւոյլատրելի եմ համարում պարտադիր ժակետային ծառաության կրճատումն այն պարագայում, երբ մեր երկու հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, շարունակում են սօառնալ Հայաստանին»։

Ինչ վերաբերում է բանակում իրականացվող ենթադրյալ ռեֆորմներին, որի մաիսն բարձրայանում է Փաշինյանը, Աբրահամյանն ասաց՝ հասկանալի է, որ ընտրություններցի առաջ Նիկոլ Փաշինյանը փորելու է դա նոր պոպուլիզմով հրամցնել հանրությանը։

«Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի իր անձնական իշխանությունը երկարաձգելու նպատակով վնաս հացնել Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգին, հատկապես, եթե հաշվի առնենք տեղեկությունները նաև այն մասին, որ կան որոշակի կրճատումներ պայմանագրային ծառայության այս համակարգում, ապա տպավորություն է ստեղծվում, որ խնդիր է դրված ոչ թե բարեփոխումներ իրականացնել, այլ ուղղակի բանակը կրճատել։ Պոպուլիզմի երկրորդ չափաբաժինը լինելու է այն ժամանակ երբ արդեն հաշվարկվի, օրինակ, պայմանագրայինների կամ ժամկետայինների ծառայության կրճատման արդյունքում «խնայողությունները», դա էլ կուղղվի մի այնպիսի ոլորտի, որտեղ պոպուլիզմը առաջ մղելը շատ ավելի հեշտ կլինի, պայմանական ասած՝ թոշակների բարձրացումը, և Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, նաև երկորրդ պոպուլիստական հայտարարության հիմք կստեղծի։ Կստացվի, որ բանակի կրճատման հաշվին գումարներ «կխնայվեն» և կուղղվեն այլ ուղղությունների, օրինակ՝ թոշակների բարձրացմանը»,- ասաց պարոն Աբրահամյանը։

Նա նաև հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ որևէ մեկը չի խոսում այն մասին, որ այսօր Արցախ այլևս զորակոչ չի իրականացվում կամ որևէ մեկն այսօր մտածո՞ւմ է, թե ինչպես է ապահովվում Արցախի անվտանգությունը կամ ինչպե՞ս է այն ապահովվելու վեց ամիս, մեկ տարի հետո։

«Որևէ մեկը այսօր մտածո՞ւմ է, թե ինչպես է ապահովվելու Արցախի անվտանգությունը, եթե այնտեղ չլինեն ռուսական խաղաղապահ զորքերը։ Այսինքն՝ այն կարևորագույնի մասին, ինչի մասին պետք է խոսեն վարչապետը, ԱԽ քարտուղարը, չեն խոսում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։