Մանկահասակ երեխաների մորը, երկու ամսով կալանավորելն անմարդկային որոշում է. փաստաբան

Մանկահասակ երեխաների մորը, երկու ամսով կալանավորելն անմարդկային որոշում է. փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Այլընտրանքային խափանման միջոցները, հատկապես տնային կալանքը, ներմուծվեց, որպեսզի կալանքը կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում:

Դատարաններում կալանքի միջնորդությունները քննելիս որպես պաշտպան մշտապես պնդել եմ, որ դատարանը կալանք կիրառելիս պետք է շատ մանրամասնորեն պատճառաբանի, թե ինչպես է հանգում հետևության, որ տնային կալանքը չի կարող զսպել ռիսկերը և կալանք տալը պարզապես ծայրահեղ անհրաժեշտություն է:

Ցավոք դեռ չեմ հանդիպել որևէ դատական որոշման, որտեղ հարավոր լինի կարդալ այդպիսի անհրաժեշտ պատճառաբանություն: Գրեթե բոլոր դատավորները շատ կարճ արտագրում են օրենքում գրված՝ «այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն կանխելու ռիսկերը»:

Հատկապես կանանց դեպքերում դատարաններից պահանջել եմ էլ ավելի խորը վերլուծություն: Իսկ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց դեպքում պարզապես հանոզմունք եմ հայտնել, որ դատարանն իրավունք չունի կալանք կիրառել:

Փաստաբանական գործունեությանս ընթացքում առաջին կին կալանավորը Tatevik Virabyanն էր: Այդ որոշումն ինձ համար անմարդկային որոշում էր: Քչերը գիտեն, թե որքան ծանր եմ տարել երկու անչափահասների մայր Տաթևի կալանքի որոշումը: Բայց Տաթևն ուժեղ կին է և դա ինձ հույս էր տալիս: Հույսս իհարկե արդարացավ: Տաթևն իսկապես շատ ուժեղ մարդ է: Նրանից այդ առումով շատ բան կա սովորելու:

Միայն մեկ դեպքում կհասկանամ այդպիսի կալանքը, եթե այդ կինը սպանություն գործի և, միաժամանակ, սեփական երեխաների համար վտանգավոր լինի:

Կանանց դեպքում, հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող կանանց, միշտ համոզված պնդել եմ, որ կալանքը պետք է ընդհանրապես բացառել: Այս համոզմանն եմ մնում անկախ այն հանգամանքից, թե այդ կինն ում ազգականն է, ում կինն է: Ալեն Սիմոնյանն էլ բացառություն չի...

Նրա եղբոր կնոջը, մանկահասակ երեխաների մորը, երկու ամսով կալանավորելն անմարդկային որոշում է:

Հ.Գ. Եթե իսկապես բան չի եղել ու սա սարքած բան է, պետք է պատասխան տան ու կտան վաղ, թե ուշ...»։