Այն ամենը, ինչին դիպչում է Պուտինը, վերածվում է փլատակների․ Զելենսկի

Այն ամենը, ինչին դիպչում է Պուտինը, վերածվում է փլատակների․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում նշել է ռուսական զինուժի կողմից Խարկով քաղաքի և մարզի գնդակոծության թիրախը։

«Ռուսաստանի նպատակը բացարձակապես ակնհայտ է՝ նրանք ցանկանում են անել ամեն ինչ՝ մարդկանց Խարկովից, մարզից դուրս մղելու համար։ Այն ամենը, ինչին դիպչում է Պուտինը, վերածվում է փլատակների»,- պարզաբանել է նախագահը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինան պետք է անի հնարավորն ու անհնարինը, որպեսզի հնարավորինս շատ քաղաքներ և համայնքներ պաշտպանված լինեն ռուսական ագրեսիայից։