«Ղարաբաղն Ադրբեջան է, եւ դա ճանաչում է միջազգային հանրությունը»․ Իլհամ Ալիեւ

«Ղարաբաղն Ադրբեջան է, եւ դա ճանաչում է միջազգային հանրությունը»․ Իլհամ Ալիեւ

Բաքվում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական ռազմավարական խորհրդի ութերորդ նիստի ավարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել հայտարարությամբ, որի ընթացքում խոսել է նաեւ Ղարաբաղյան կարգավորման մասին։ Ինչպես եւ սպասելի էր, Ալիեւը, այն էլ Էրդողանի կողքին, բավական կոշտ արտահայտություններ է իրեն թույլ տվել Հայաստանի հասցեին։ «Հայաստանի ապակառուցողական գործողությունները հանդիսանում են հիմնական խոչընդոտը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ «Հակասական հայտարարությունները, որոնք արվում են Հայաստանի ղեկավարության կողմից, հանդիսանում են լուրջ հարված բանակցային գործընթացի համար։ Մեկ նրանք հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, մեկ ասում են, որ Ղարաբաղն անկախ պետություն է։ Եթե նրանք չգիտեն, մենք կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է եւ Ադրբեջանի տարածքային ամբողջությունը ճանաչում է ողջ միջազգային հանրությունը»,- հավելել է Իլհամ Ալիեւը, շեշտելով, որ միջազգային հարթակներում Անկարան ամենամեծ աջակցությունն է ցուցաբերում Բաքվին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատական գործակալությունը։ Էրդողանն էլ ասել է, որ Անկարան Ղարաբաղյան կարգավորման հարցում շարունակելու է աջակցել Բաքվին։ «Մենք հետագայում էլ աջակցելու ենք Ադրբեջանին այս հարցում։ Ցավոք ԵԱՀԿ ՄԽ-ն քսանհինգ տարվա ընթացքում եւ ոչ մի արդյունք չտվեց»,- շեշտել է Էրդողանը։