Կտոր մը թավիշ, կամ՝ չափածո «ՈՉ»

Կտոր մը թավիշ, կամ՝ չափածո «ՈՉ»

Մեր սրերը կեռ չդնենք պատյան՝
Հանրաքվեի օրն է պանծալի,
Մի արգելք մնաց, մի վերջին ատյան,
Որ հասնենք վարար գետին ցանկալի:

Արդարությունը կմեռնի, գիտեմ,
Եվ հանրությունը կդառնա ամբոխ,
Բայց մենք պատրաստ ենք օրենքը մորթել
Եվ անթարթ նայել երկնքին ամպող:

Ազատությունը եզրույթ է մի կեղծ
Իմ ձեռքերով եմ բաշխել այն քանզի,
Ում ինչքան հասավ, թեկուզ՝ բանաստեղծ,
Թող բավարարվի՝ քարշ գալով հազիվ:

Թող Այո-ն հաղթի Նոր Հայաստանին,
Հնից էլ ոչինչ պետք չէ արդեն ինձ,
Դու գնա, թափոր, օդը տատանիր,
Որ փառքիս հանկարծ բան չպատահի:

Մեր սրերը կեռ չդնենք պատյան,
Հանրաքվեի օրն է պանծալի,
Մի արգելք մնաց, մի վերջին ատյան,
Այն պետք է ընկնի շանթից կայծակի…