Այս տարի կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիևը նախապայման է նշել

Այս տարի կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիևը նախապայման է նշել

Եթե ​​Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջից, ապա մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն հնարավոր է։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ հուլիսի 21-ին օկուպացված հայկական Շուշիում ընթացող գլոբալ մեդիաֆորումի ժամանաԼ

Նրա խոսքերը մեջբերում է «Ազերթաջ»-ը։

«Սակայն եթե դա տեղի չունենա, ապա խաղաղություն չի լինի։ Իսկ դա լավ սցենար չէ տարածաշրջանի համար, կայունություն ու անվտանգություն չի բերի։ 

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով շատ զգայուն աշխարհաքաղաքական իրավիճակը, դա ապագայում դժվարություններ կստեղծի»,- հավելել է Ալիևը։