20 զոհ, 16 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Եգիպտոսում

20 զոհ, 16 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Եգիպտոսում

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Եգիպտոսի հյուսիսում գտնվող Դակահլիա նահանգում․ ուղևորատար ավտոբուսը շրջվել և վայր է ընկել գետը, ինչի հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել 16 մարդ։

Այդ մասին հայտնում է Al-Masry Al-Youm թերթը։

Վթարը տեղի է ունեցել Էլ Մանսուրա և Միթ Ղամր քաղաքների միջև ճանապարհին։ Վարորդը կարողացել է դուրս նետվել մեքենայից։

Այս պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է ավելի քան 45 ուղեւոր։