Կուլեբան չի բացառել Լավրովի հետ հանդիպելու հնարավորությունը

Կուլեբան չի բացառել Լավրովի հետ հանդիպելու հնարավորությունը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ ասել է, որ պատրաստ է հանգամանալից դիտարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման հնարավորությունը, եթե նման առաջարկ ստացվի։

Ուկրաինացի քաղաքական գործչի խոսքերը մեջբերել է «Strana» պարբերականը։

Կուլեբան նաև ընդգծել է, որ իմաստ չի տեսնում բանակցությունների սեղանի շուրջ նստել միայն գեղեցիկ պատկերի համար։ Նրա խոսքով, Կիևն այս պահին որևէ նշան չի տեսնում, որ Մոսկվան անկեղծորեն բանակցություններ է փնտրում։