Վաղը կառավարությունը արտակարգ դրությունը երկարաձգելու նախագիծ կներկայացնի

Վաղը կառավարությունը արտակարգ դրությունը երկարաձգելու նախագիծ կներկայացնի

Վաղը առավոտյան կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրելու, որով պետք է հայտարարի արտակարգ դրությունը հերթական անգամ մեկ ամսով երկարաձգելու մասին: Դրանից հետո օրենքի ուժով նույն օրը պետք է ԱԺ հատուկ նիստ հրավիրվի, որով պետք է քննարկեն արտակարգ դրությունը երկարաձգելու նախագիծը:

Մենք տեղեկացանք, որ ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունները համատեղ ԲՀԿ-ի միջոցով կոնտր-առաջարկ են ներկայացնելու` դեմ արտահայտվելով արտակարգ դրությունը երկարաձգելու որոշմանը:
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը Hraparak.am-ի զրույցում ասաց, որ իրենք մասնակցելու են նիստին և առաջարկներ են ներկայացնելու: