Այշվարիա Ռայը եւ նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով

Այշվարիա Ռայը եւ նրա ընտանիքը  վարակվել են կորոնավիրուսով

Հանրահայտ հոլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայ Բաչչանը, որը Ամիթաբհ Բաչչանի որդու՝ Աբհիշեկի կինն է, նույնպես վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է CNN-ը:

Պաշտոնյան իր թվիթերյան էջում հաղորդել է աստղային ընտանիքի թեստերի արդյունքները: Դրական պատասխանով են եկել նաև Աբհիշեկ Բաչչանի և նրանց դստեր՝ Արադհիայի թեստերի արդյունքները:

Ամիթաբհ Բաչչանը նախօրեին հայտնել էր, որ հիվանդանոց է տեղափոխվում կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո: Նա կայուն վիճակում է գտնվում:

Ներկա պահին հոսպիտալացվել է նաև որդին՝ Աբհիշեկը: Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցի մեկուսացման բաժանմունքում: