Ալմաթիում ձերբակալված քաղաքացին ասել է, որ փողի համար է հանրահավաքին մասնակցել 

Ալմաթիում ձերբակալված քաղաքացին ասել է, որ փողի համար է հանրահավաքին մասնակցել 

Ալմաթիում ձերբակալված քաղաքացին պատմել է, որ իրեն 200 դոլար են առաջարկել հանրահավաքին մասնակցելու համար.

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ձերբակալվածներից մեկն ասել է, որ ինքը եկել է Ղրղզստանից, ինչ որ մարդիկ իրեն առաջարկել են մասնակցել ցույցին ավելի քան 200 դոլարով, այս մասին հայտնում է Khabar 24 հեռուստաալիքը։ 

«Ինձ զանգահարեցին անծանոթ մարդիկ և առաջարկեցին մասնակցել հանրահավաքին, առաջարկեցին 90 հազար տենգե (ավելի քան 200 դոլար), ու քանի որ ես գործազուրկ եմ Ղրղզստանում, համաձայնեցի»,- ասել է ձերբակալված քաղաքացին հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ այդ մարդիկ իր համար ավիատոմս են գնել, իսկ հունվարի 2-ին նա ժամանել է Ալմաթի։ Այստեղ նրան տեղափոխել են բնակարան, որտեղ եղել են «Տաջիկստանի, Ուզբեկստանի այլ քաղաքացիներ»։

«Մոտ տասը հոգի»,- պատասխանել է ձերբակալվածը այն հարցին, թե քանի հոգի կար բնակարանում։