Սերգեյ Լավրովը խոսել է հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների մասին

Սերգեյ Լավրովը խոսել է հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների մասին

Հայաստանում տիրող իրավիճակը լավատեսություն չի ներշնչում։ Հայաստանի ղեկավարությունը կանխամտածված կերպով, տարբեր պատճառաբանություններ բերելով, տանում է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների քայքայմանը։ Այս մասին ռուսական «Իզվեստիայի» հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հայաստանի ղեկավարությունը, ուղիղ ասենք, հորինովի պատճառաբանություններով, խեղաթյուրելով վերջին երեք տարիների պատմությունը, գիտակցաբար տանում է նրան, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները քայքայվեն, 102-րդ բազայում ծառայող մեր զինվորականները, սահմանապահներն ու առհասարակ ՀԱՊԿ-ը դառնան զրպարտության թիրախ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։ Չի խոսվում երբ եք այն մասին, որ ՀԱՊԿ-ը բազմաթիվ անգամներ պաշտպանել է Հայաստանի շահերը ծանր իրավիճակներում եւ պատրաստ է եղել 21 թվականին իր խաղաղապահներին ուղարկել Հայաստան, որպեսզի նվազեցվի լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, նշել է Լավրովը, ընդգծելով, որ առաքելության մանդատն ամբողջապես համաձայնեցված է եղել Երեւանում նախարարական հանդիպման ժամանակ՝ 21 թվականի աշնանը։

«Մինչեւ գիշեր մենք նստեցինք եւ  համաձայնեցրեցինք, իսկ առավոտյան, երբ հանդիպեցին նախագահներն ու վարչապետները, պարոն Փաշինյանը հայտարարեց, որ կոնսենսուս չկա։ Եւ մի քանի օր անց նա Հայաստան կանչեց նմանատիպ խաղաղապահ առաքելություն ԵՄ-ից, խոստանալով Ադրբեջանին, որ դա միայն երկու ամսով է, իսկ երկու ամիս անց, անտեսելով Բաքվին, ԵՄ-ն այդ առաքելությունը կրկնապատկեց։ Եւ հիմա այնտեղ նաեւ զինվորականներ են ուղարկվում Նորվեգիայից, Կանադայից եւ ԱՄՆ-ից, այդ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ականի։ Եւ ահա վերջին տարիների այս պատմությունը անընդհատ աղավաղվում է պարոն Փաշինյանի եւ նրա աշխատողների կողմից, Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից։ Եւ գիտեք, որ երբ Փաշինյանը եղել է ընդդիմադիր, նա ստեղծել է շարժում, որը կապեր է ունեցել Սորոսի հիմնադրամի հետ եւ այդ շարժման անվանումը եղել է «Ելք»։ Ելք ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից։ Այդ կարգախոսի ներքո է նա ամբոխ դուրս բերել փոխող, պահանջել վարչապետի ընտրություններ խորհրդարանում, հայտարարելով, որ եթե դա չարվի, ապա ժողովուրդն իրեն կընտրի։ Դե, ինչպես ասում են՝ դեմոկրատիա՝ իր բարձրագույն դրսեւորման մեջ»,- նշել է Լավրովը։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ այն բանից հետո, երբ Փաշինյանը դարձել է վարչապետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրա հետ բազմաթիվ անգամներ հանդիպել է եւ այդ հանդիպումներում ընդգծել ամեն կերպ, որ ղեկավարվելու են ոչ թե նախկին փորձառությամբ, այլ այն բանով, թե կոնկրետ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ինչպես է հարաբերություններ կառուցելու Ռուսաստանի հետ։

«Ի պատասխան էլ, Փաշինյանի կողմից հնչել են հավաստիացումներ, որ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն Հայաստանի համար սկզբունքային կառույցներ են, որով Հայաստանը զարգանում է եւ խուսափում Հարավային Կովկասում մեկուսացումից։ Հենց այս հունով են զարգացել հարաբերություններն այդ ողջ ընթացքում, մինչեւ 20 թվականը, երբ բռնկվեց հակամարտությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Այն ժամանակ Փաշինյանը դիմեց Պուտինին եւ որպես Ռուսաստանի դաշնակից, եւ որպես ՀԱՊԿ անդամ։ Գիտեք, որ մեր նախագահը բառացիորեն գիշերը, առանց հապաղելու պայմանավորվեց Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, որպեսզի դադարեցնի պատերազմը։ Հետո արդեն եղան եռակողմ պայմանավորվածությունները սահմանազատման վերաբերալ, տնտեսական կապերի վերականգնումը, տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, հարաբերությունների նորմալացումը, ներառյալ նաեւ՝ խաղաղության պայմանագրի կնքումը։ Այս ամենը համաձայնեցված է եղել մեր ակտիվ նախաձեռնողականությամբ»,- ասել է Լավրովը։ Նա նաեւ հավելել է, որ սրան զուգահեռ ԵՄ-ն հայերին եւ ադրբեջանցիներին փորձել է քաշել դեպի իրեն եւ Փաշինյանը գլխավոր կողմնակիցն է եղել այն գաղափարի, որ աշխատի ԵՄ եւ ԱՄՆ ստեղծած հարթակում։ Հայկական կողմը մշտապես գնացել է այդ հարթակ, ի վնաս այն բոլոր հանդիպումների, որոնք նախատեսվել էին անցկացնել ՌԴ տարածքում։ 

«Երբ 22 թվականին, այսպես կոչված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Պրահայում նա Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ ստորագրեց փաստաթուղթ ԵԽ նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է, այդ մասին մեզ ոչ ոք էլ չիրազեկեց։ Պուտինը հետո Փաշինյանին հերթական հանդիպման ժամանակ ուղղակի ասաց․ «Զարմացանք, որ այդպես որոշեցիք»։ Ոչ մի բացատրություն չեղավ, թեեւ Փաշինյանը մեզ անընդհատ խնդրել է չմոռանալ, որ պետք է զուգահեռ երեք տարիների ընթացքում ջանքեր ներդնել, որպեսզի կարգավորել ԼՂ կարգավիճակի հարցը եւ մենք դրանով զբաղվել ենք։ Սակայն երբ ինքը ստորագրեց, որ այդ տարածքը Ադրբեջան է, կարգավիճակի հարցը ուղղակիորեն դուրս եկավ օրակարգից։ Երբ մարդիկ սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Փաշինյանը հարցրեց Պուտինին․ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, իսկ ինչու դուք ղարաբաղցիներին թողեցիք բախտի քմահաճույքին»։ Աստծո սիրուն կներեք, սակայն դուք եք որոշել, որ նրանք քաղաքացի չեն կամ հավակնում են Ադրբեջանի ինչ որ քաղաքացիության։ Գիտեք, ես էլ եմ շփվել Նիկոլ Վովաեւիչի հետ, երբ Երեւան եմ մեկնել եւ ինձ թվում էր, որ նա հասկանում է ամեն դեպքում այն օգուտները, որ Հայաստանը ունենում է շարունակելով դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ գործակցելով ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակում։ Սակայն հիմա Հայաստանի պաշտոնյաները եւ Հայաստանի ԱԽ-ում եւ պառլամենտում, ուղիղ հայտարարում են, որ պետք է ավելի շատ հույս դնել Եվրամիության վրա, որ ՀԱՊԿ-ը իբրեւ թե չի կատարում իր պարտականությունները Հայաստանի առաջ։ Այսինքն շրջանը փակվում է եւ սկսում են արտահայտվել տեսակետներ, որոնցով Փաշինյանը ձեւավորել էր իր «Ելք» շարժումը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։