Սեքսն ինձ իսկապես հանգստացնում է. Էմիլի Ռատակովսկին անկեղծորեն խոսել է ինտիմ կյանքի մասին

Սեքսն ինձ իսկապես հանգստացնում է. Էմիլի Ռատակովսկին անկեղծորեն խոսել է ինտիմ կյանքի մասին

Էմիլի Ռատակովսկիի անձնական կյանքի մասին անընդհատ խոսակցություններ են պտտվում։ Հենց որ մոդելը հայտնվում է տղամարդու շրջապատում, նրան ակնթարթորեն վերագրում են նոր սիրավեպ։ Նման իրավիճակի մասին աստղը խոսել է «Արգելված պտուղներ Ջուլիա Ֆոքսի և Նիկի Թեքեշի հետ» փոդքասթի նոր դրվագում։

«Ես ընկերուհուս հետ գնացել էի բասկետբոլի խաղի։ Մեզ հետ եկավ նաև նրա ծանոթը։ Ես դուրս եկա ընդմիջման ժամանակ, իսկ երբ վերադարձա, փոխվեցինք տեղերով։ Ես նստեցի նրա կողքին, և այնուհետև սկսվեց. «Էմիլիին նկատել են այսինչի հետ ժամադրության ժամանակ»: Մտածեցի. «Կարո՞ղ եմ դադար *** վերցնել», – պատմել է հայտնին:

Բացի այդ, նա խոսել է իր ինտիմ կյանքի մասին. «Սեքսն ինձ իսկապես հանգստացնում է, դա լիցքաթափվելու նման է, Ինձ դուր է գալիս դա անել: Ընթացքում շատ բան ես սովորում մարդկանց մասին: Սա խելագարություն է»,- կիսվել է մոդելը։ Միաժամանակ նա հավելել է, որ այս թեմայով բացահայտ շփվելու է որդու՝ Սիլվեստրի հետ։

Հիշեցնենք, որ անցյալ ամառ հայտնի դարձավ, որ Էմիլին բաժանվել է ամուսնուց այն բանից հետո, երբ իմացել է նրա բազմաթիվ դավաճանությունների մասին։