Մաքսակետերի թեման շատերի դիմակը պատռեց. Մտեք նրանց էջերը

Մաքսակետերի թեման շատերի դիմակը պատռեց. Մտեք նրանց էջերը

Հայաստանում իրավիճակը փոխվում է անսպասելիորեն: Մեկ էլ Հ1-ի լուրերից լսում ես, որ քո միջպետական ճանապարհն այլեւս չի գործում եւ դու Կապան, Քաջարան, Մեղրի գնալու համար պետք է հին` 90-ականների ճանապարհից օգտվես, որը հարմար չէ` որքան էլ որ այն նորոգեն: Եւ առհասարակ` սա նշանակում է, որ ոչ մի օրինական գործընթաց տեղի չի ունենում, կուլիսներում Նիկոլ Փաշինյանն ինչ որ պայմանավորվածությունների է գալիս մեր թշնամիների հետ: Եթե առաջ հայտարարում էին, որ սահմանազատում եւ սահմանագծում է իրականացվելու, ինչ որ փաստաթուղթ է ստորագրվելու, հիմա պարզվեց դրա կարիքն էլ չկա:

Ավելի ստույգ` Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ առանց որեւէ փաստաթղթի երկիրը հանձնելն ավելի անվտանգ է իր համար: Չէ որ եթե ինչ որ բան ստորագրի, պատասխանատվությունը մեծանում է: Նաեւ աղմուկի եւ քննադատության ալիքն է ուժգնանալու: Էլ չեմ խոսում` այդ փաստաթուղթը պետք է բերվի Ազգային Ժողով, հաստատվի, գուցե` վիճարկվի Սահմանադրական դատարանում եւ այլն: 

Էս գլխացավանքից զերծ մնալու ամենաանշառ տարբերակն այսպես` նախնադարյան ցեղախմբի նման հողը կտոր-կտոր հանձնելն է ու հանձնվելը: Մի օր մաքսակետ կդնեն, մյուս օրը անկլավները կհանձնեն, երրորդ օրը Նոյեմբերյանի կողմից մի հատված կտան: Մի կեսբերան կբացատրեն, որ դրանք հին ադրբեջանական հողեր էին, կամ` հո չէի՞նք պատերազմ սկսելու մի 20 կիլոմետրի համար: Եւ վերջ:

Բայց երկիր հանձնող ու թշնամու հետ ուղիղ կապով համագործակցող իշխանությունը միայնակ չէ: Ճիշտ է` հասարակության մի մեծ հատված վրդովված է. Մի մասը ֆեյսբուքներում ու փողոցում են իրենց վրդովմունքն արտահայտում, մյուսները` իրենց խոհանոցներում են «քրֆում էս հող հանձնողներին»: Բայց մի մեծ խավ էլ կա, որ այս կամ այն կերպ աջակցում է այս գործընթացներին եւ համաձայն է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կատարած յուրաքանչյուր քայլի հետ: Եւ եթե անգամ ընդվզի, ապա միայն իրենց տերերի հրահանգով, կամ` լոկալ հարց լուծելու համար: Օրինակ` Ռուսաստանին խփելու, կամ` Նիկոլի ռուսամետությունը կանխելու, կամ` ոստիկանության բարեփոխումներն ուշացնելու համար:

Մի պարզ միջոց ասեմ` «հող հանձնողների» այդ խմբին բացահայտելու համար: Եթե դուք հայրենասեր մարդ եք, ցավ ունեք ձեր սրտում, անհամաձայն եք այս ամենի հետ, ի՞նչ զգացողություններ ունեք` երեկ ժամը 9-ից սկսած` երբ ԱԽՔ-ը եթերում հայտարարեց Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ դնելու մասին: Ճիշտ է` վրդովմունք, ատամների կրճտոց, զայրույթ, ողբ, ափսոսանք, հուսահատություն...Ամեն դեպքում` այսօր ոչ մի ուրիշ բանի մասին մտածել չեք կարող, չէ՞, ոչ մի ուրիշ թեմա ձեզ չի հետաքրքրում, ոչնչով չեք կարողանում զբաղվել, թեւաթափ եք եւ հուսահատ: Իսկ հիմա մտեք ֆեյսբուք եւ տեսեք, թե ով իրեն ինչպես է պահում: 
Ահա հասարակական հայտնի գործիչն իր ուսանողական ընկերներին է շնորհավորում, հայտնի բիզնեսմենը սկսնակ բիզնեսմեններին հումորային խորհուրդներ է տալիս, մյուսը` պատվաստումների թեմայով է զայրանում, մյուսը ճանապարհի թեմայով հումոր է անում, հաջորդը` առաջին ձյան, թոռների, հարեւանի ծննդյան տոնն է շնորհավորում: Եւ այս բոլորն այսօրվա ստատուսներ են: 

Իսկ ամենահետաքրքիրը` Սերժին ժամանակին մերժողների, ամեն առիթով նախկին իշխանություններին քննադատողների լռությունն է: Հատկապես հետեւեք` սորոսականների, նախկին ակտիվիստների, քաղհասարակություն կոչված հանրույթի պահվածքին: Մտեք Լեւոն Բարսեղյանի, Արթուր Սաքունցի, Դանիել Իոաննիսյանի, Ստեփան Գրիգորյանի, Ստյոպա Սաֆարյանի եւ մյուսների էջերը, տեսեք ինչ է կատարվում այնտեղ: