Հունական ընկերությունները հրաժարվել են ռուսական նավթ տեղափոխել․ Reuters 

Հունական ընկերությունները հրաժարվել են ռուսական նավթ տեղափոխել․ Reuters 

Հունաստանից երեք խոշոր ընկերություններ հրաժարվել են ռուսական նավթի փոխադրումից։ 
Այս մասին հայտնում է Reuters միջազգային լրատվական գործակալությունը։

«Minerva Marine, Thenamaris և TMS Tankers բեռնափոխադրող ընկերությունները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հրաժարվում են ռուսական նավթի փոխադրումից: Այդպիսով, փոխադրողները հույս ունեն խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից»,- հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ այդ երեք հունական ընկերություններն ունեն ավելի քան 100 հեղուկանավեր, որոնք կարող են տեղափոխել օրական 2,4 միլիոն բարել նավթ։ 

Հեղուկանավերը ռուսական նավթը տեղափոխում էին մինչև հոկտեմբերը ներառյալ։