Ուկրաինան եւ Վրաստանը ստեղծում են ռազմավարական խորհուրդ

Ուկրաինան եւ Վրաստանը ստեղծում են ռազմավարական խորհուրդ

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել են համաձայնագիր միջպետական ռազմավարական խորհուրդ ստեղծելու մասին։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան», վկայակոչելով Վրաստանի կառավարության տարածած հայտարարությունը։

Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Կիեւում, որտեղ գտնվում է Գախարիան երկօրյա պաշտոնական այցով։ Վրաստանի վարչապետը հանդիպել է նաեւ Ուկրաինայի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Հատկապես ուշադրության կենտրոնում են եղել այն հարցերը, որոնք միտված են եվրաատլանտյան ինտեգրացիային եւ անվտանգության մարտահրավերներին։

Ռազմավարական խորհուրդը աշխատելու է չորս ուղղություններով՝ քաղաքական, առեւտրա-տնտեսական, մշակութային-հումանիտար եւ պաշտպանական-անվտանգային։ Ըստ ուղղությունների երկկողմ համընդգրկուն գործակցությունը համակարգվելու է ոլորտային նախարարների կողմից։