Նյու-Յորքում դեղորայքի պաշարքը, կորոնավիրուսի դեմ պայքարի համար, կբավականցնի մեկ շաբաթ

Նյու-Յորքում դեղորայքի պաշարքը, կորոնավիրուսի դեմ պայքարի համար, կբավականցնի մեկ շաբաթ

Նյու-Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ դեղորայքի պաշարը, որն անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, քաղաքին կբավականացնի մեկ շաբաթ։ Այս քանակության մեջ չեն մտնում թոքերի արհեստական օդափոխության սարքերը, քանի որ արդեն այժմ Նյու-Յորքն ունի մի քանի հարյուր նման սարքերի կարիք։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Քաղաքապետ դե Բլազիոն ասել է, որ արդեն ապրիլի հինգին Նյու-Յորքը կարիք կունենա նոր մատակարարումները, ինչը հատկապես վերաբերում է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Նյու-Յորքի քաղաքապետը նաեւ նշել է, որ խնդիր է նաեւ հիվանդանոցները անհրաժեշտ անձնակազմով ապահովելը։