Արդարությանը տեր կանգնել է պետք...

Արդարությանը տեր կանգնել է պետք...

Երեկ ուղիղ եթերով լսեցի Արցախի նախագահի թեկնածուներին: 
Հիացած եմ նրանց պահվածքից, կուռ տրամաբանությունից, սկզբունքայնությունից, ազատատենչ ոգուց...
Նրանք մեկ անգամ չէ, որ ապացուցել են,որ իրենք հետխորհրդային ամբողջ տարածքի ամենադեմոկրատական երկիրն են եւ ամենագիտակից ընտրողն ունեն...   
Խորհրդային ամենազոր մամլիչի տակ, նրանք իրենց ազատ ընտրությունն արել են... Կրակոցների տակ իրենց ընտրությունն արել են...
 Կորոնավիրուսի տակ իրենց ընտրությունն անում են: 
Արցախցիները մեզ հետ միասին, անկախության առաջին ցույց անողներն են..․
 Առաջին գործադուլ անողներն են...
 Առաջին հացադուլ անողներն են․․․ 
Մահվան դեմ դիմաց կանգնած, հաղթանակներ կերտողներն են... 
 Եթե աշխահը, այս անգամ էլ, փոքրիշատե  տեր չկանգնի արդարությանը, ու էլի քար լռության մատնի, ավելի վատ հենց աշխարհի համար...
Բարի ընտրություններ...
 

Ռոբերտ Մաթոսյան...