Որքան է կազմել ԵՄ-ից այլ երկրներ ֆինանսական արտահոսքը 

Որքան է կազմել ԵՄ-ից այլ երկրներ ֆինանսական արտահոսքը 

Տարեկան կտրվածքով Եվրամիությունից տեղի է ունեցել 300 միլիարդ եվրոյի ֆինանսական արտահոսք, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նշելով, որ արտահոսքի հիմնական ուղղությունը եղել է Միացյալ Նահանգները։

Նշենք, որ Եվրահանձնաժողովի նախագահը Եվրամիության տնտեսական վիճակի մասին գագաթնաժողովին ունեցած ելույթում արված այս հայտարարության համար հիմք է ընդունել Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետայի կատարած հետազոտությունը, որը վերջինս պատրաստել է Եվրամիության պաշտոնական մարմինների խնդրանքով։ Ֆոն դեր Լյաենը նշում է, որ սա այն գումարն է, որն ամեն տարի չի բավականացնում Եվրամիությանը՝ զարգացման նախագծերի եւ ծրագրերի վրա կենտրոնանալու համար։

Եվրահանձնաժողովի նախագահը դա կապում է եվրոպական ֆինանսական շուկայի հատվածականության հետ եւ ընդգծել է, որ կարեւոր է, որպեսզի ԵՄ կապիտալի շուկաների միավորման գործընթացը նորից վերագործարկվի, որով միասնական խաղի կանոններ կսահմանվեն, օրինակ, վարկավորման, սնանկացման եւ այլ հարցերում։ Միասնական կանոնները, ըստ նրա, էականորեն կբարելավեն ԵՄ տնտեսական վիճակը։