Անտառային հրդեհ է բռնկվել Բոդրումում

Անտառային հրդեհ է բռնկվել Բոդրումում

Անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Բոդրումի շրջանում՝ Էգեյան ծովի ափամերձ հատվածում։ Հրդեհի հանգցնելու համար ներգրավվել է յոթ ինքնաթիռ, վեց ուղղաթիռ, ինչպես նաեւ քսան միավոր տեխնիկա։ Այս մասին հայտնում է TRT-ն։

Հրդեհի բռնկումից կարճ ժամանակ անց այդ շրջան է կենտրոնացվել համապատասխան հրդեհաշիջման տեխնիկան, սկսել են իրականացվել հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհի առաջացման պատճառներն ու մասշտաբները ճշտվում են։