14 տարի անցավ, Աղբարիկ. Կարո Փայլան

14 տարի անցավ, Աղբարիկ. Կարո Փայլան

Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր հայազգի Կարո Փայլանը գրառում է կատարել «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ։

«14 տարի անցաւ Աղբարիկ…

Շատ ջանք թափեցինք, սակայն չկրցանք պատասխանատուութեան ենթարկել անոնք, որոնք «ՍՊԱՆՆԷ՛» ըսին։

Այն խաւարը, որ քեզ խլեց մեզմէ, կը շարունակէ ոճիր գործել։

Բայց մենք կը շարունակենք պայքարիլ՝ իրականութեան վերածելու համար քու երազներդ»։