Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել հերոսների հիշատակին

Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել  հերոսների հիշատակին

Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։

Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին: