Ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից. Գիլոյան

Ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից. Գիլոյան

 Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու եկած ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից։ Այդս մասին հայտնել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։

Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։