Արսեն Զախարյանը հարվածել է Սպերցյանին․ դիտավորությու՞ն, թե՞ պատահականություն

Արսեն Զախարյանը հարվածել է Սպերցյանին․ դիտավորությու՞ն, թե՞ պատահականություն

Երեկ Ռուսաստանի առաջնության անդրանիկ տուրի շրջանակում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Կրասնադորին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը։ Հայազգի տաղանդավոր մեկ այլ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը, ինչպես հայտնի է, «Դինամոյում է» խաղում, բայց հայտնի պատճառներով չի համալրել Հայաստանի ընտրանու շարքերը։

«Կրասնոդարին» ի վերջո հաջողվել է 1-3 հաշվով առավելության հասնել արտագնա խաղում, առաջին գնդակը խփվել է հենց Սպերցյանի փոխանցումից հետո։ Դրվագներից մեկում Արսեն Զախարյանը հարվածել է Էդուարդ Սպերցյանին։ Շատերն այստեղ դիտավորություն են տեսնում, քանի որ մամուլում օրերս գրվել էր, որ Ամստերդամի «Այաքսը» հետաքրքրված էր Զախարյանի ծառայություններով, սակայն երբ մոսկովյան ակումբի ղեկավարությունը 25 միլիոն եվրո է պահանջել ֆուտբոլիստի համար, հոլանդական ակումբի ուշադրությունը կենտրոնացել է Սպերցյանի կողմը։